Ձմեռային ճամբորդություն

Այսօր մենք մեր դասարանի երեխաների և ընկեր Ազնիվի հետ գնացել էինք Սևաբերդ։ Ես, Գրիգորը և Կարպիսը սահնակը բարձրացնում էինք սարը, հանկարծակի ընկնում էինք, իրար վրա ձյուն անում, ուրախանում։ Մենք սարի գլխում ձնագնդիկ էինք խաղում, ձնեմարդ պատրաստում, իսկ Դարեհը իր ձմեռային ակնոցները հագցրել էր ձնեմարդի վրա։ Մենք գլորվելով սարից իջնում էինք, վազվզում էինք և մենք բոլորս մրսում էինք և շուտ նստեցինք ավտոբուս։ Դպրոցի վերադարձի ճանապարհին շատ սարեր տեսանք ձյունով լի։ Մենք հասանք դպրոց, տաքացանք և մեր շորերը փոխեցինք։