Այսօր ես նկարել եմ Մարտիրոս Սարյանի այս նկարը՝
Monthly Archives: December 2021
Շնորհավորական մեդիա բացիկ
2022 թվականին ընդարաջ՝ շնորհավոր բոլորի Ամանորը։
Letter to Santa
Hello, My name is Alexsandr.
I am 8. I am from Armenia.
I have been a good boy this year
I want a new Apple 13 pro max for Christmas.
Писмо
Дорогой Дед Мороз!
Меня зовут Александр, я живу в Армении.
Спасибо за подарки!
Поздравляю с Новым годом!
Желаю тебе счастья.
Пожалуйста, подари мне на Новый год тилифон
Спасибо!
Նամակ իմ սիրելի Ձմեռ պապիկին
Իմ սիրելի Ձմեռ պապիկ, ես այս տարի ինձ լավ եմ պահել։ Տատիկին օգնել եմ։ Մայրիկիս և հայրիկիս լսել եմ։ Դպրոցում լավ եմ սովորել և լավ եմ պահել, մի փոքր ստեցի։ Ես այս տարի քեզնից ուզում եմ խնձոր, 13 հեռախոս։
Նամակ բարի եղևնուն
Եղևնի ջան դու շատ գեղեցիկ ես։ Իմ անունը Ալեքսանդր Մարգարյան է։ Ես քեզ հրավիրում եմ մեր դպրոց որպեսի նշենք մեր դպրոցի ամանորյա ծեսը։
Ինչպես են նշում նոր տարհին Հայաստանում
Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:
Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:
«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:
Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:
Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:
Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:
Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:
Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:
Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն: Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է ամիսների սկիզբ
Ինչու է պետք մարդուն ուղեղը
Ուղեղը կառավարում է մեր մարմինը։ Ուղեղը կազմված է մեծ քանակության բջիջներից, որոնք իրար հետ կապված են և որոնց նորմալ աշխատելու համար պետք նաև թթվածին, շաքար։ Մեր շարժումները, մտքերը, լսելը, խոսելը ինչպես նաև մեր էմոցիաները, վարքը ղեկավարում է մեր սիրելի ուղեղը։ Դրա համար մենք պետք իրեն լավ նայենք՝ տանք նորմալ թթվածին, նորմալ սնվենք, որ նա էլ մեզ հասցնի մեր երազանքներին, քանի որ մեր ուղեղի շաաաատ քիչ տոկոսն է աշխատում, այն միշտ մենք կարող ենք շատացնել։
Բարև ձմեռ
Ես շատ եմ սիրում ձմեռ։ Որոհետև ձմռանը կա Ձմեռ պապիկ, և իմ եղբոր ծմունդն է։ Ձմռանը կարող ենք խաղալ ձնագնդիկ, եթե մեկը ընկնի ցավոտ չի լինի, որովհետև ընկնում է ձյան մեջ։ Նաև մարդկանց կեսը ասում է, որ ձմռանը, եթե երազանք պահես՝ քո երազանքը անպայման կկատարվի: