Սևան լճի մասին

 Սևանը մոտ 1 միլիոն տարեկան է։  Շատերը կարծում են, որ Սևանա լճի անունը ծագել է Սև բառից:Սա Սևանի մասին ամենահուզիչ փաստերից մեկն է։ Սևանա լիճ թափվող գետերի թիվը հասնում է 30-ի։ Սակայն դրանից դուրս է գալիս միայն մեկը դա Հրազդան գետն է։Սևանա լիճը մեծ դեր ունի երկրի տնտեսության մեջ։ Այն ապահովում է Հայաստանի ոռոգման ջրի հիմնական մասը։ Սևանա լիճը նաև էժան էլեկտրաէներգիա ստանալու, ձկան, հսկայական աղբյուր է։ Եվ, իհարկե, դա երկրի այցելուների համար հիմնական զբոսաշրջային վայրերից մեկն է:Այդ ապշեցուցիչ արտեֆակտները թվագրվել են ավելի քան 2000 տարվա, ինչը անհավանական էր:

Գետիկ գետի մասին

Գետիկ (նախկինում՝ ԹարսԹարսաչայ), գետ Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 58 կմ է, ավազանը՝ 581 կմ։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիսարևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։ Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան՝ տիպիկ լեռնային է, այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով՝ շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 2,95 մ /վրկ։ Վարարում է մայիս–հունիսին։

Ողջի գետի մասին

Ողջի գետը Զանգեզուրի մեծությամբ երկրորդ գետն է՝ 85 կիլոմետր երկարությամբ։ Սկիզբ է առնում Կապուտջուղի գագաթամերձ՝ հարավարևելյան լանջից՝ 3530մ բարձրությունից, և հոսում մեծ մասամբ անտառապատ խորը կիրճով։Թափվում է Արաքս գետի մեջ։

Գտնվելով մեծ մասամբ գրանիտե ժայռերի մեջ՝ Ողջիի խիստ նեղ հովիտը տեղ-տեղ ներկայացնում է մեծ անդունդ, որի մեջ մոլեգնող գետը իր հսկայական մեխանիկական ուժի շնորհիվ լեռներից վիթխարի ժայռաբեկորներ է պոկում։

Ողջի գետի վտակն է Վաչագան գետը։ Ավազանի մեծ մասն անտառապատ է։ Նրա ջրերով են աշխատում Կապանի և Ջրախորի ՀէԿ-երը։ Ջրերն օգտագործվում են նաև ոռոգման համար։

Արգիճի գետի մասին

Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Արգիշտի Ա արքան։ Ո՞ր թվականին հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը։

Արգիշտի Ա արքան, 5-րդ թագավորն էր Վանում, որի ղեկավարության Ժամանակ հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թ․ Էրեբունի ամրոց քաղաքը։

  1. Երևանը ե՞րբ դարձավ մայրաքաղաք։

1918թ. մայիսի 28-ին, Երևանը դարձավ Հ․Հ․ մայրաքաղաք:

  1. Ո՞վ է կազմել Երևան քաղաքի հատակագիծը։ Ինչպիսի՞ անվանում ենք տալիս Երևանին։

1924 թվականին մեծ ճարտարապետ, Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը: Տուֆն էր շինանյանը յուրահատուկ երանգ տալիս քաղաքին և Երևանը սկսեցին անվանել Վարդագույն քաղաք։

  1. Ի՞նչ բանաստեղծություններ, երգեր գիտենք Երևան քաղաքի մասին։

Էրեբունի Երևան։

  1. Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը։ Թվարկել դրանք։

Երևան քաղաքը բաժանվում է 12 վարչայաբ շրջանների՝ Դավթաշեն, Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն, Ավան, Քանաքեռ – Զեյթուն, Նորք – Մարաշ, Շենգավիթ, Նոր Նորք, Աջափնյակ, Նուբարաշեն, Մալաթիա – Սեբաստիա

ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։

Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։ Երևան, Գյումրի, Վանաձոր

Աբովյան, Ագարակ, Ալավերդի, Ախթալա, Այրում, Աշտարակ, Արարատ, Ապարան, Արմավիր, Արթիկ, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գյումրի, Գորիս, Դիլիջան, Իջևան, Եղեգնաձոր, Երևան, Վաղարշապատ, Ծաղկաձոր, Հրազդան, Մասիս, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Չարենցավան, Մարտունի, Ջերմուկ, Սպիտակ, Սևան, Ստեփանավան, Վանաձոր, Վարդենիս

5.Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը` Գեղարքունիք՝ ամենամեծ, Արմավիր՝ ամենափոքր

6. Որ մարզում է գտնվում Սևանա լիճը՝ Գեղարքունիքի մարզ

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։ Արմավիր

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայր։ Ք․Երևան

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ՝ Կոտայք, Երևան

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝ Լոռի, Արագածոտն, Տավուշ, Կոտայքի մարզ, Տավուշ

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք

Կոմիտասի տուն թանգարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: Վերջինս 1950-ական թվականներին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, իսկ նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել։

Այն երկիրը, որտեղ ծնվել ես, ապրում ես, ստեղծում ես քո տունը, ասում ենք քո հայրենի տունն է։

Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:

Մեր երկրի անվանումը առաջացել է Հայկ և Բել առասպելից, երբ Հայկը հաղթում են է Բելին, որից հետո մերը երկիրը անվանում են Հայք։

Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:

Մեր երկիրը այժմ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ ասում են Հայաստան, մեր հարևան երկրներն են Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանի մայրաքաղաքն է Թբիլիսի, Թուրքիան՝ Անկարա, Ադրբեջանինը՝ Բաքու, Իրանը՝ Թեհրան։

Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:

Հայաստանի մայրաքաղաքն է Երևան, այն ստեղծվել է 782 թվական։